Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը որեւէ բան չի պարտադրում ՀՀ-ին ինչ-որ բանի դիմաց. Ալեն Սիմոնյան

Հունվար 23,2025 19:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թյուր կարծիք է, ռուսական նարատիվ է, որ ԵՄ-ը կամ ԵՄ որեւէ երկիր որեւէ բան է պարտադրում ՀՀ-ին ինչ-որ բանի դիմաց: Այս մասին այսօր «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն ինքն է ընտրություն կատարել ու կատարում.  «Մենք շատ ավելի առաջ ենք գնացել, քան ԵՄ-ը մեզ այս պահին կարող է  առաջարկել: ՀՀ «պահանջները» պատրաստակամությունը շատ ավելի բարձր է, քան ԵՄ պատրաստակամությունը՝ լինի դա տեխնիկական, թե քաղաքական պատճառներով: ԵՄ որեւէ երկիր ՀՀ-ին որեւէ երկրի հետ կապ խզելու պահանջ երբեւէ չի դրել: Հակառակը՝ հաճախ ԵՄ որոշ երկրներ մեզ փորձել են զսպել շատ այլ քայլերից»:

Անդրադառնալով ՌԴ-ից Հայաստանի տնտեսական կապվածությանը՝ Ալեն Սիմոնյանը հաստատեց՝ այո, դա գոյություն ունի. «Երբ ժամանակը կգա, կքննարկենք բոլոր գործընկերների հետ ու կհասկանանք ՝ ինչ լուծումներ կարող ենք տալ: Միաժամանակ զբաղվում ենք մեր բոլոր ոլորտների դիվերսիֆիկացիայով ու շարունակելու ենք, որ մենակ մի երկրից կախվածություն չունենանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031