Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբում մենք սպասում էինք՝ ինչ արձագանք կտա ՀԱՊԿ-ը, բայց չլսեցինք ոչինչ, որ կկարողանար հողի վրա ինչ-որ բան փոխել. Ալեն Սիմոնյան

Հունվար 23,2025 18:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երբ խոսում ենք ժողովրդավարության մասին, պետք է ժողովրդավարությանը նայենք անվտանգային կետից, որովհետեւ ՀՀ համար գլխավոր մարտահրավերը անվտանգությունն է: Այսօր այս մասին «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ժողովրդավարությունը անվտանգությունը բերում է ՀՀ սահմաններ, հետեւաբար սկզբում մենք սպասում էինք՝ ինչ արձագանք կտան անվտանգային համակարգերը, օրինակ՝ ՀԱՊԿ-ը, բայց չլսեցինք ոչինչ, որ կկարողանար հողի վրա ինչ-որ բան փոխել: Փոխարենը տեսանք՝ ուղիղ հասցեագրված հայտարարություններ ժողովրդավարական պետություններից: Վստահ եմ, որ հողի վրա դա շատ բան է  փոխում:

Այսօր լինել ժողովրդավար պետություն ՀՀ համար անվտանգային մեծագույն համակարգ է հանդիսանում: Այսօր հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ եթե հարձակվում եք ՀՀ վրա, հարձակվում եք ժողովրդավար պետության վրա, եթե հարձակվում եք ՀՀ վրա, հարձակվում եք ժողովրդավարական  արժեքների վրա»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031