«Իրենք ասել են, չէ՞, որ սխալվել են, որ Արցախն իրենց հայրենիքն է: Շուտով էլ կասեն, որ սխալվել են, որ Հայաստանն իրենց հայրենիքն է: Ու վերջապես ռադները կքաշեն»,- այսպես արձագանքեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարցին, թե ինչու Բաքվում հունվարի 17-ին սկսած հայ գերիների կեղծ դատավարություններին ՀՀ պաշտոնյաները պատշաճ արձագանք չտվեցին, այն պարագայում, երբ 2018 թվականին մեծ-մեծ հայտարարություններ էին անում Արցախի մասին՝ սրան-նրան մեղադրելով փոխզիջումների ու Արցախը վաճառելու մեջ:
Հիշեցնենք, որ այսօր «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկմանը զուգընթաց ՀՀԿ մի խումբ անդամներ բողոքի ցույց էին անցկացնում Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով:
«Ոչ միայն ոչինչ չասացին ու չեն անում մեր գերիների վերադարձի համար, այլեւ ԱԺ-ն մերժեց ընդդիմության նախաձեռնությունը՝ հայտարարություն տարածել COP 29-ին ընդառաջ մեր տղաների վերադարձի մասին: Հիշեցնեմ, որ այդ հայտարարությունը որեւէ ներքաղաքական բառ չէր պարունակում: Մերժեցին, մի շատ պարզ տրամաբանությամբ, որովհետեւ իրենց հայի կյանքը չի հետաքրքրում»,- շարունակեց Մամիջանյանը:
Նա նկատեց, որ 2021-ին արտահերթ ընտրություններին ընդառաջ ինչպես Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիվիդենտներ շահեց գերիների վերադարձով, ապա ասաց, որ պետք է գործ անել, ոչ թե քաղաքական դիվիդենտներ շահել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ