Սա տասնամյակներ շարունակ ձևավորվող խնդիրների մի մասն է. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցի ընթացքում Բաքվում հայ գերիների դատի մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա լրագրողներին հիշեցրել է եռակողմ պայմանավորվածությունների մասին, որոնց շրջանակներում պետք է լուծվեն հումանիտար հարցեր, այդ թվում՝ կալանավորների փոխանակում։
«Կան խնդիրներ, որոնք տասնամյակների ընթացքում չեն լուծվել, այլ միայն բարդացել են: Դրանք մեկ վայրկյանում չհայտնվեցին»։