Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի կազմակերպության անունից «ազգային» բառը չի հանվել. օրենքը կարգավորում է ոչ թե կազմակերպությունների անունները, այլ կարգավիճակները»

Հունվար 23,2025 17:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումը

Երեկվանից տարբեր լրատվականներ ապատեղեկատվություն են տարածում թե իբր Հայաստանում գործող մշակութային կազմակերպությունների անուններից հանվելու է «ազգային» բառը։

Մինչդեռ իրականում օրենքը, որին կողմ ենք քվեարկել Ազգային ժողովում, կարգավորում է ոչ թե կազմակերպությունների անունները, այլ կարգավիճակները։

Այսուհետ մշակութային կազմակերպությունները կունենան «համապետական», «մարզային» և «տեղային» կարգավիճակներ, և սա անվանումների մասին չէ։

Ոչ մի կազմակերպության անուն չի փոխվել։ Ոչ մի կազմակերպության անունից «ազգային» բառը չի հանվել։

Այսպես, օրինակ, այսուհետ կունենանք «Հայաստանի ազգային գրադարան» համապետական նշանակության գրադարան կամ «Հայաստանի ազգային պատկերասրահ» համապետական նշանակության պատկերասրահ կամ «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» համապետական նշանակության թատրոն և այսպես շարունակ։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ազգային» բառը որևէ կառույցի անվանումից հանելու օրենք չի ընդունվել և գոյություն չունի։

Վերջին օրերին նկատել եմ, որ բազմաթիվ մարդիկ հրապարակումներ են անում՝ պնդելով, թե իբր ընդունվել է օրենք, որով կամ փակում, կամ պարտադրում ենք անվանափոխել այն հաստատությունները, որոնց անվան մեջ կա «ազգային» բառը։

Հարգելիներս, որպես ԱԶԳԱՅԻՆ ժողովի պատգամավոր, ով կողմ է քվեարկել Մշակութային հիմունքների մասին օրենքի նախագծին, (ենթադրաբար այս օրենքն է առիթը, քանի որ ընդդիմությունը այստեղ էր, որ կեղծ տեղեկություն էր տարածում) ուզում եմ հավաստիացնել, որ որևէ կառույցի անվանումը փոխելու կամ այդ կառույցը փակելու մասին որևէ դրույթ այդ օրենքում չկա։ Օրենքը հրապարակային է, կարող եք կարդալ: Ավելին, առկա է հատուկ հոդված, որը փաստում է լրիվ հակառակը։

Օրենքի նախագիծը բոլորովին այլ բանի մասին է, և առաջարկում եմ ուշադիր ծանոթանալ բուն փաստաթղթին նախքան նմանատիպ մեկնաբանություններ անելն ու հանրության մեջ թյուրընկալումներ առաջացնելը։

Մեկնաբանության մեջ կթողնեմ օրենքի հղումը:

Ի դեպ, բոլորովին վերջերս կառավարությունը երկու նոր կառույց է ստեղծել որոնց անվանման մեջ «ԱԶԳԱՅԻՆ» բառը կա:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031