Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՊՀ-ում քննարկվել են ուշ վճարումների առնչությամբ կաթնամթերք արտադրողների բարձրացրած հարցերը

Հունվար 23,2025 16:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում  տեղի է ունեցել քննարկում «Հայ կաթ» ՀԿ անդամ հանդիսացող կաթնամթերք արտադրողների մասնակցությամբ, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Հանդիպմանը մասնակցում էին  Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՊԵԿ և էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք։

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ անցյալ տարվանից նոր օրենսդրական կարգավորումներ են գործում, որոնց համաձայն առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: 90 օր կենտանցի և 3 մլն դրամ և ավել չվճարված պարտքի դեպքում հանձնաժողովն իրավասու է վարչարարություն իրականացնելու։ Այդ փոփոխության արդյունքում ոլորտում էական դրական տեղաշարժեր են տեղի ունեցել՝ շուրջ 2,5 մլրդ դրամի նախկինում կուտակված պարտքեր են մարվել։ Այնուամենայնիվ կաթնամթերք արտադրողները, ոլորտի առանձնահատկություններից ելնելով, մի շարք հարցեր են բարձրացրել։

Մասնավորապես արտադրողներն առաջարկում են կաթնամթերքի մի շարք տեսակների համար՝ կաթ, թթվասեր, կաթնաշոռ և այլն, որոնք պիտանելիության սեղմ ժամկետներ ունեն, վճարումների ավելի նվազ ժամկետ սահմանել։ Միաժամանակ առաջարկվել է շահութահարկից նվազեցվող խոտանված ապրանքի տոկոսն ավելացնել, քանի որ  փաստացի կաթնամթերքի պարագայում այն  1 տոկոսից ավելի է կազմում։

Հանդիպման արդյունքներով որոշվել է քննարկել և բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել բարձրացված հարցերին, միաժամանակ կարևորվել է սպառողների վարքագծի փոփոխության ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031