Լրահոս
Օրվա լրահոսը

Պնդումները բրիտանական կառավարության զգուշացումների թարմացման և դրանց՝ Ադրբեջանի հնարավոր գործողությունների հետ կապի վերաբերյալ մոլորեցնող են. CivilNet

Հունվար 23,2025 16:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

CivilNet. Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հունվարի 21-ից լայնորեն տարածվում է տեղեկություն, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ բնակավայրեր այցելությունից և Նոյեմբերյան-Իջևան ճանապարհով երթևեկելուց:

Տելեգրամյան ալիքներից մեկը հունվարի 21-ին հայտնել է, թե բրիտանական կառավարության կայքը հունվարի 17-ին «բացահայտել է Ադրբեջանի հնարավոր հարվածի ուղղությունը»՝ թարմացնելով Հայաստանի տարածքում «հնարավոր բախումների կետերը»:

Բրիտանական կառավարության՝ սահմանային այցելությունների խորհրդատվության մասին հունվարի 22-ին հայտնել են նաև Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը և ակտիվիստ Նաիրի Հոխիկյանը, որոնց գրառումները մեծ տարածում են ստացել:

Զգուշացումը նոր չէ, գրառումները մոլորեցնող են
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը պարզել է, որ բրիտանական կառավարության՝ անվտանգության և սահմանային այցելությունների վերաբերյալ զգուշացումները նոր չեն և էականորեն չեն փոխվել վերջին տարիներին։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի (FCDO) կայքի՝ Հայաստան այցելելու վերաբերյալ խորհրդատվության վերջին թարմացումը կատարվել է 2025-ի հունվարի 17-ին։

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան արևելյան սահմանամերձ տարածքներ այցելություններին և Իջևան-Նոյեմբերյան M16/H26 ճանապարհով երթևեկելու վերաբերյալ զգուշացումներին, դրանք առկա են առվնազն 2013-ից։ Սահմանամերձ տարածքներից 5 կմ հեռավորություն պահպանելու ձևակերպումը առկա է 2018-ից։

Հատկանշական է, որ հայ-ադրբեջանական սահմանին 2021-ին, 2022-ին և 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած սրացումներից առաջ Բրիտանիան լրացուցիչ հատուկ զգուշացումներ չի հրապարակվել։

Այսպիսով, սոցցանցերում տարածվող պնդումները բրիտանական կառավարության զգուշացումների թարմացման և դրանց՝ Ադրբեջանի հնարավոր գործողությունների հետ կապի վերաբերյալ մոլորեցնող են։

Հայկ Հովհաննիսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031