Ռիգայում գտնվելու օրերին, երբ մասնակցում էի ռազմավարական հաղորդակցությունների թեմայով կազմակերպված սեմինարներին, առիթ ունեցա հանդիպելու Լատվիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Պոլ Բրամմելին (H.E. Mr. Paul Brummell): Զրույցը շատ արդյունավետ և ջերմ էր: Քննարկեցինք մի շարք հարցեր` կապված տարածաշրջանում առկա իրավիճակի հետ:
Օգտվելով առիթից, խնդրեցի դեսպանին, որպես միջազգային հանրության ներկայացուցիչ, իր ուշադրության կենտրոնում պահի Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անարդար դատավարության և դրա թափանցիկության հարցը:
Հայ գերիների վերադարձի հարցն իմ ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասն է: Եվ ես օգտագործում եմ բոլոր հնարավոր ու անհնար միջոցները՝ հասնելու նրանց տունդարձին:
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։