Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ դատավոր Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ. փաստաբան

Հունվար 23,2025 16:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել է, որ դատավոր Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ և այդպիսով ինքնաբացարկ չի հայտնել, դրա արդյունքում փաստորեն դատավորը հեռացվել է դատական համակարգից։

Իհարկե, Եվրոպական դատարանը պարտավորեցրել է վերաբացել այդ գործը, բայց ակնհայտ է, որ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ և այն պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի։

Պարզ է, որ նույն սուբյեկտի անձնական քինախնդրությամբ հեռացված մյուս դատավորների մասով ևս շուտով ստացվելու են Եվրոպական դատարանի՝ հանցակազմ առաջացնող այլ դատական ակտեր, բայց այս պահին Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031