«Այս այցը շատ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, ուրվագծելու, նախանշելու, մեր հարաբերությունները, տարբեր ոլորտներում խորացնելու նոր ուղիներն ու հնարավորությունները, ինչպես նաեւ անդրադառնալ, վերլուծել եւ կիսվել միջազգային օրակարգի եւ տարածաշրջանի օրակարգերի վերջին իրադարձություններով Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաեւի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ղրղզստանի Հանրապետության համար Հայաստանի Հանրապետության հետ եղած կապերն իսկապես շատ կարեւոր են, դրանց հիմքում երկու ազգերի միջեւ բարիդրացիական հարաբերություններն են: Ես վստահ եմ, որ սա հնարավորություն կընձեռի այս այցի շրջանակներում էլ ավելի բարելավել մեր հարաբերությունները, գտնել նոր հնարավորություններ համագործակցության համար՝ բավական լայն առումներով»,-նշեց Ժեենբեկ Կուլուբաեւը:
Նրա խոսքով, նախ եւ առաջ ցանկություն ունեն ավելի լայն համագործակցություն սկսել տնտեսական ոլորտում: «Ուրախությամբ եմ նշում, որ հայ-ղրղզական հարաբերություններն արդեն երկար տարիներ բարիդրացիական են, եւ մեր երկրների, պետությունների միջեւ կա կառուցողական, քաղաքական երկխոսություն, նաեւ կա այն իրավական հիմքը, որն իր մեջ ներառում է միջկառավարական տարատեսակ հանդիպումներ, համագործակցություններ՝ տարատեսակ հարթակներում»,-հավելեց Ժեենբեկ Կուլուբաեւը:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ