Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիարդատերերը չափազանց շատ ածխաթթու գազ են «արտանետում» վտանգելով Երկրագնդի կլիման

Հունվար 23,2025 15:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միլիարդատերերը չափազանց շատ ածխաթթու գազ են «արտանետում» վտանգելով Երկրագնդի կլիման և միլիոնավոր մարդկանց կյանքեր։

Երկրի վրա յուրաքանչյուր մարդ ունի իր ածխածնային հետքը, սակայն արտանետումների ծավալները զգալիորեն աճում են մարդու եկամտի աճին զուգահեռ:

Այսպես, աշխարհի 50 ամենահարուստ մարդիկ 3 ժամում մթնոլորտ են արտանետում այնքան ածխաթթու գազ՝ CO2, որքան միջին եվրոպացին արտանետում է իր ողջ կյանքի ընթացքում:

«Oxfam» միջազգային միավորումը հաշվարկել է միլիարդատերերի պատճառած CO2-ի արտանետումները նրանց մասնավոր ինքնաթիռներից և զբոսանավերից, ինչպես նաև նավթի և այլ աղտոտող արդյունաբերության ոլորտներում ներդրումների հետևանքով:

Օրինակ՝ միլիարդատերերը տարեկան միջինը 184 մասնավոր թռիչքներ են կատարում՝ օդում անցկացնելով 425 ժամ։ Նրանց զբոսանավերն արտադրում են նույնքան ածխաթթու գազ, որքան միջին վիճակագրական մարդը արտադրում է 860 տարվա ընթացքում:

Ածխաթթու գազի բարձր արտանետումները զգալիորեն սրում են կլիմայի գլոբալ տաքացման, սովի, աղքատության և մահացության հիմնախնդիրները։ Քանի որ գլոբալ ջերմաստիճանը շարունակում է աճել, հեղինակները կոչ են անում կառավարություններին հարկել միլիարդատերերից և փոխհատուցել կլիմայի փոփոխությունից առավել տուժածներին:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031