«Իրանն այսօր». Թեհրանում անցկացվել է Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի 16-րդ նիստը: Բովանդակային առումով առանձնապես նորություն չկա. հիմնականում քննարկվել են նախկինում եղած համատեղ նախագծերի/պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող հարցեր, այդ թվում՝
➡️Իրանի, Ադրբեջանի, ՌԴ էներգահամակարգերի սինխրոնացում:
➡️Հյուսիս-Հարավ միջանցքում համագործակցություն: Այս թեմայով հունվարին 28-ին եռակողմ հանդիպում է լինելու Մոսկվայում:
➡️Նավթի, գազի ոլորտում համագործակցություն: Նախատեսվում է այս ուղղությամբ աշխատանքային խումբ ստեղծել:
Կարդացեք նաև
➡️Արաքս գետի վրա ամբարտակների, ՀԷԿ-երի կառուցում/համատեղ շահագործում:
➡️Աստարայի երկաթուղային տերմինալի կառուցում:
Նաև
Հայտարարվել է, որ Աղբանդ-Քալալեհ ավտոմոբիլային կամուրջը կարող է գարնանը շահագործման հանձնվել:
🔸 Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել մինչև 1000 մգվտ էլեկտրաէներգիա մատակարարել Իրան, որտեղից էլ այն կմատակարարվի Նախիջևան:
🔸Իրանական կողմը ցանկություն է հայտնել առաջիկա 5 տարում երկկողմ առևտրի նշաձող սահմանել 10 մլրդ դոլարը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել արտոնյալ պայմաններով առևտրի համար ( 2024-ին Իրան-Ադրբեջան առևտուրը 580 մլն է կազմել):
📌Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նախորդ նիստի մասին մանրամասն՝ այստեղ: