Civilnet. Սիվիլիթաս հիմնադրամը (ՍիվիլՆեթի մայր կազմակերպությունը) դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ և պահանջում է ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել Սիվիլիթաս հիմնադրամից՝ «մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց» արտահայտության համար։
Տիգրան Ավինյանը 2024-ի դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և իր ընտանիքի վերաբերյալ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP)՝ «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածին, հայտարարել էր. «Մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց»։ Հաղորդավարի նկատառումից հետո ասել էր, թե խոսքը որոշների, ոչ թե բոլորի մասին է։
Սիվիլիթաս հիմնադրամը Ավինյանից դրամական փոխհատուցում չի պահանջում։
Ինքը՝ Ավինյանը, ավելի վաղ դատական հայց է ներկայացրել նշյալ հոդվածի համար, պահանջում է հերքում և 3 մլն դրամ։
Կարդացեք նաև
Ավելի վաղ ՍիվիլՆեթի դեմ հայցադիմումը դատարան ներկայացնելիս Ավինյանը 150,000 դրամ պետական տուրքը որակել էր որպես «բավականին մեծ գումար», որի վճարումը «ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի իրեն և իր ընտանիքին»։ Դատարանը վերադարձրել էր հայցը, ինչից հետո Ավինյանը վճարել էր տուրքը, և գործը մտել էր դատական վարույթ։
Գևորգ Թոսունյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ավինյանենց գերդաստանն է աղբանոցը, քանի որ առնվազն երկու ներկայացուցիչ, ինքն ու իր տխրահռչակ, փառչակ հայրը բերանները երբ բացում են՝ աղբ է թափվում․․․ հեռւ թող ման չգա․․․