«Մենք բանակցում են Ադրբեջանի հետ երկկողմ ֆորմատով, զրուցում ենք մեր ՌԴ գործընկերների հետ իրենց հարթակում, մեր ԵՄ գործընկերների հետ ենք քննարկումների մեջ, ԱՄՆ գործընկերների հետ ենք քննարկումների մեջ։ Տարբեր միջազգային հարթակներում, երբ ներկա են ադրբեջանցի պաշտոնյաներ, հանդիպումներ են տեղի ունենում։ Այսինքն՝ քննարկումները բազմակողմանի են տեղի ունենում, եւ մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները խաղաղության օրակարգն առաջ տանելու համար»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ որեւէ մեկ հարթակում բանակցություններն արդյունավետ չեն։ «Դրա համար հիմա կա Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն, եւ մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին՝ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ»,- ասաց նա։
Հարցին, թե ՔՊ խմբակցությունն ունի՞ որոշում՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագծին կողմ է քվեարկելու, թե՞ դեմ, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Նախագիծը կառավարությունը հաստատել է, այն կառավարությունը, որին Ազգային ժողովն է ընտրել։ Մենք մի քաղաքական թիմ ենք, եւ տրամաբանական կլինի, որ Ազգային ժողովը հաստատի այդ նախագիծը։ Խմբակցությունը դեռ որոշում չունի, դրա համար որոշման մասին ես չեմ խոսում ։ Եվ ես կարծում եմ, այո, այդ նախագիծը կհաստատվի, որեւէ խոչընդոտ չեմ տեսնում՝ նախագիծը մերժելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ