ՀՀ ԱԺ-ում Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի առաջիկա քննարկումը խորհրդանշական քայլ է, «Վալդայ» քննարկման ակումբում կայացած քննարկմանն, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, ասել է ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։
Նրա խոսքով` Հայաստանն այսպիսով ցույց է տալիս, որ նախընտրում է գործ ունենալ Արևմուտքի հետ, բայց միևնույն ժամանակ Երևանը ազդակներ ուղարկելուց այն կողմ չի անցում։
Հայաստանի հասարակության և վերնախավի մի մասը կարևորում են Արևմուտքի հետ շփումները։ Բայց, մյուս կողմից, նրանք գիտակցում են, որ ԵՄ-ին ինտեգրվելու ծրագրերը, մեղմ ասած, անորոշ են։ Իսկ ԵԱՏՄ-ն մի ձեռքբերում է, որից մեծապես կախված է Հայաստանի տնտեսական աճը, և դրանից հրաժարվելն այնքան էլ ռացիոնալ չէ։