«Ազատություն». Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը վերջին՝ նախորդ շաբաթ կայացած հեռախոսազրույցում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մասնակցության սառեցման թեման, լրագրողներին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Վերջինս մեկնաբանել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, որում նշվում է. «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ՝ նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար»։
«Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ընթացքում»,- ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է Պեսկովը՝ հավելելով, որ Հայաստանը մինչ օրս չի հայտարարել ՀԱՊԿ-ը լքելու ցանկության մասին:
«ՀԱՊԿ-ն ինքնուրույն, հասուն և իր արդյունավետությունն ապացուցած կազմակերպություն է»,- հակադարձել է Պեսկովը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: