Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտուշ Հովհաննիսյանն այսօր նշանակվել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի տեղակալ։
Նշենք, որ նա մինչև Դավիթ Առուշանյանի մարզպետ նշանակվելը գլխավորում էր Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կառույցը։
Լուսանկարում Շիրակի երկու փոխմարզպետներն են, Արտուշ Հովհաննիսյանը ձախ կողմում է։
Նա ճանաչելի էր դարձել կորոնավիրուսի տարիներին, երբ լրագրողների ուղեկցությամբ այցեր էր կատարում սննդի օբյեկտներ։
Կարդացեք նաև
Արտուշ Հովհաննիսյանի նշանակումն ամենևին անակնկալ չէր, տևական ժամանակ է՝ խոսվում էր այս մասին։ Նա, ըստ տեղեկությունների, Շիրակի նորանշանակ մարզպետի մոտ ընկերն է։
Հիշեցնենք, որ Շիրակի մյուս փոխմարզպետը Ալբերտ Այվազյանն է, նա պաշտոնավարում է դեռևս Նազելի Բաղդասարյանի կառավարման ժամանակվանից, եղել է Առափի համայնքի երկարամյա գյուղապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ