Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ է դատավոր Մասիս Մելքոնյանը խախտում օրենքը և ինչո՞ւ չի ենթարկվում պատասխանատվության. Գարիկ Գալեյանի նկատմամբ դատավճիռը կայացվել է 17․01․2025թ., սակայն չի ուղարկվում»

Հունվար 23,2025 13:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Դատավճիռը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված կամ արդարացված մեղադրյալին, նրա պաշտպանին(…), պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին:

Գարիկ Գալեյանի նկատմամբ դատավճիռը կայացվել է 17․01․2025թ, սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը, օրենքով սահմանված ժամկետում, դատավճիռը չի ուղարկում և չի պատրաստվում ուղարկել պաշտպանական կողմին։

Քիչ առաջ խոսեցի աշխատակազմի հետ և պարզվեց, որ դատավճիռը դեռ պատրաստ չէ, պարզ չէ երբ պատրաստ կլինի և երբ կուղարկվի։

Մասիս Մելքոնյանը դանդաղաշարժ դատավոր չէ, օրինակ՝ նույն օրը եզրափակիչ ելույթներ ունկնդրեց, նույն օրը հեռացավ առանձին սենյակ ու մոտ 30 րոպեում վերդիկտ կայացրեց, նույն օրը անցավ լրացուցիչ դատալսումների, նույն օրը դատավճիռ կայացրեց։ Անմիջապես հետո խափանման միջոցի որոշումը փոստով և էլ փոստով ուղարկեց Պրոբացիայի ծառայություն։
Մասիս Մելքոնյանը ինչո՞ւ է խախտում օրենքը և ինչո՞ւ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության։

Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է։ Չէ՝ դժվար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031