Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի պնդումը սխալ է: Կան երկրներ, որտեղ հանրային տրանսպորտը ոչ միայն 100 դրամից էժան է, այլև՝ անվճար։ Եվ այդ երկրները բռնապետական չեն. CivilNet

Հունվար 23,2025 13:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

CivilNet. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Երևանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ հարցերին, կոչ արեց համեմատել, որ երկրում ինչ սակագին է գործում։

«[…] ես երեկ նայել եմ այդ ցանկը, այնպես չի, որ հանկարծակի եմ խոսում, մի քանի բռնապետական երկիր կա, որը պետական սուբսիդավորումով է արվում, անունները չտամ։ Եվ հիմնականում 100 դրամ չկա, 100 դրամից բարձր են բոլորը»,- պնդեց ԱԺ խոսնակը։

#CivilNetCheck-ը գնացել ԱԺ նախագահի պնդումների հետքերով։

Ո՞ր քաղաքներում է տրանսպորտի գինը 100 դրամից ցածր

Սիմոնյանի պնդումը, թե միայն բռնապետական երկրներում է, որ պետական սուբսիդավորման շնորհիվ տրանսպորտը 100 դրամ է և նույնիսկ ավելի բարձր, սխալ է։

Ուզբեկստանում, օրինակ, 2025-ից հասարակական տրանսպորտի գինը բարձրացել է։ Այս տարվա հունվարի 1-ից Տաշքենդի բնակիչները մեկ ուղևորության համար վճարելու են մոտ 90 դրամ (3000 սոմ), նախկին մոտ 60 դրամի (2000 սոմ) փոխարեն: Իսկ փաթեթներից օգտվող ուղևորների համար, կախված ուղևորությունների քանակից, մեկ ուղևորության արժեքը կազմում է մոտ 50 դրամ (1600 սոմ)։

Հասարակական տրանսպորտը 100 դրամից ցածր է նաև Շրի Լանկայում։ Ավտոբուսի նվազագույն սակագինն այնտեղ 2024-ի հոկտեմբերի 1-ից կազմում է մոտ 40 դրամ (27 ռուփի)։

Եգիպտոսում տրանսպորտի ուղեվարձը բարձրացել է 2024-ին՝ վառելիքի գների բարձրացման հետևանքով։ Սովորական ավտոբուսներով ուղևորափոխադրման արժեքը Կահիրեում 2024-ի հոկտեմբերի դրությամբ կազմում է մոտ 60 դրամ (7 եգիպտական փաունդ)։
Լուսանկարը՝ Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության կայքից

2024-ի օգոստոսի դրությամբ Ղազախսանի Ալմաթի քաղաքում ավտոբուսի ուղեվարձը մոտ 90 դրամ է (120 տենգե), վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ Աստանայում՝ 80 դրամ (110 տենգե)։

Սակայն կան երկրներ և նույնիսկ ժողովրդավարական, որտեղ հասարակական տրանսպոտն անգամ անվճար է։

2020-ից Լյուքսեմբուրգում հասարակական տրասնպորտն ամբողջությամբ անվճար է՝ ընդհուպ զբոսաշրջիկների համար։

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի մշտական բնակիչները ևս անվճար են օգտվում տրանսպորտից։

Ավտոբուսով և տրամվայով երթևեկությունը անվճար է Ֆրանսիայի որոշ քաղաքներում։

Տրանսպորտը 2020-ից անվճար է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Միսուրի նահանգի Կանզաս քաղաքում։

Այսպիսով, անկախ քաղաքական համակարգից, մի շարք երկրներում տրանսպորտի սակագինը 100 դրամից ցածր է, իսկ որոշ երկրներում՝ անգամ անվճար։

Շուշան Ստեփանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031