Վարչախմբի առաջարկած հայտնի բանաձևերը, որոնցից մեկը «որտեղ հաց, էնտեղ կացի» և «Հայրենիքը պետությունն է» տխրահռչակ նշանաբանի խառնուրդն է, «Հարստացիր և հարստացրու», «Երեխաներին սովորեցնենք լավ ապրել» մոտեցումները ոչ մի կերպ չեն պատասխանում «ինչո՞ւ ապրել Հայաստանում» հիմնարար հարցին։
Վայրի կապիտալիզմի բերած տնտեսական ու սոցիալական անհավասարության պայմաններում մարդուն հարստանալու ուղերձ տալը ոչ միայն արհեստական ու անհիմն է, այլ նաև նպաստում է սպառողական մշակույթի խորացմանը։
Սպառողական մշակույթը մարդուն մղում է նյութական ամեն ինչ ուզելուն` հիմա ու միանգամից։ Բայց եթե նպատակը միայն հարուստ լինելն է, հարց է առաջանում` ինչո՞ւ հենց Հայաստանում, լավ ապրել կարելի է ցանկացած երկրում, և հաճախ ընտրությունը Հայաստանի օգտին չէ։
Ստացվում է, որ Փաշինյանն իր իսկ թեզով է բացում արտագաղթի դուռը, քանի որ մարդը փնտրում է այդ հարստությանը հասնելու ամենակարճ ու դյուրին ուղին, իսկ փնտրտուքը նրան տանում է տնտեսապես զարգացած երկրներ․․․