Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ որեւէ մեկը դեռ ԵՄ չի հրավիրել, ակնկալում եմ, որ քաղաքական միավորները անկեղծ կլինեն ժողովրդի հետ եւ կասեն, որ ԵՄ-ից որեւէ դրական արձագանք չի եղել»․ Մամիջանյան

Հունվար 23,2025 11:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի քննարկել հարցը՝ կո՞ղմ, թե՞ դեմ են քվեարկելու ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու նախագծին։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Ֆրակցիայում այդ հարցը դեռեւս չի քննարկվել, երբ որ այդ հարցը փաստացի գա, հասնի լիագումարի նիստ, ֆրակցիան իր դիրքորոշումը կհայտնի։ Բայց ես ակնկալում եմ, որ դրա նախաձեռնող քաղաքական միավորները անկեղծ կլինեն ժողովրդի հետ եւ կասեն, որ փաստացի ԵՄ-ից որեւէ դրական արձագանք չի եղել։ Մեզ որեւէ մեկը դեռ ԵՄ չի հրավիրել, կընդունեն, որ իրենք զբաղվում են հույսի վաճառքով, կընդունեն, որ իրենք փորձում են մոլորեցնել մեր հասարակությանը»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ նախորդ իշխանության օրոք Եվրամիության հետ եւ այն ժամանակ դեռեւս Մաքսային միության հետ վարվող բանակցություններն ընթացել են զուգընթաց, բանակցային գործընթացից երկու կողմերն էլ տեղեկացված են եղել։

«Մեր եվրոպացի գործընկերներն ի սկզբանե մեզ տեղեկացրել էին, որ որեւէ «կամ-կամ», որեւէ ընտրության պայման չկա։ Ինչ-որ պահից սկսած մեր եվրոպացի գործընկերները փոխեցին խաղի կանոնը եւ ասացին՝ «եւ-եւ» գործընթացները հնարավոր չեն, անհրաժեշտ է «կամ-կամ»։ Հենց այդ ժամանակվանից սկսած՝ ՀՀ-ն բոլոր հնարավոր ամենաբարձր խողովակներով տեղեկացրեց մեր եվրոպացի գործընկերներին, որ մենք ունենք ստրատեգիական համագործակցություն, ունենք տնտեսական շահեր եւ հետաքրքրված ենք Մաքսային միությանն անդամակցությամբ։ Ավելին ասեմ՝ մենք այն ժամանակ առաջարկեցինք նաեւ ստորագրել փաստաթուղթ, որը կպարունակի բացառապես քաղաքական բաղադրիչ, ինչին մեր եվրոպացի գործընկերները պատասխանեցին, որ դա հնարավոր չէ, չնայած դրանից կարճ ժամանակ անց այդ փաստաթուղթը ստորագրվեց Ուկրաինայի հետ»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանը նշեց, որ «մեկ գիշերվա մեջ» որոշում չի եղել Սերժ Սարգսյանի կողմից, այդ իրադարձությունից հետո ՀՀ ու ԵՄ հարաբերությունները չեն վատթարացել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031