Լրահոս
Օրվա լրահոսը

«Հըզբոլլահը կվերադառնա լիբանանյան ընտանիք, ես համոզված եմ այս հարցում»

Հունվար 23,2025 13:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երկու օր առաջ LBCI-ն տեղեկատվություն տարածեց, որով տեղեկացանք, որ Միշել դե Շադարեւյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետության նախագահի խորհրդական դիվանագիտական հարաբերությունների գծով: Հարցազրույց Լիբանանի վետերան, քաղաքական գործիչներից Միշել դե Շադարեւյանի հետ:

– Պարոն Շադարեւյան, ցանկանում եմ պարզել Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ժամանակավոր զինադադարի պայմանագիրը:

– Երեք կողմերը դա տարբեր կերպ են մեկնաբանում. Հըզբոլլահն ասում է, որ իր կողմից պահանջվածը կատարել է, եւ իրենց կողմից հետագա գործողությունների կարիք չկա, Իսրայելը պնդում է, որ գործարքը պետք է իրականացվի, հակառակ դեպքում նորից հարձակվելու է:

Հըզբոլլահի լիբանանյան քաղաքական մրցակիցները պահանջում են, որ Հըզբոլլահը լրջորեն վերաբերվի այս համաձայնությանը:

– Կարո՞ղ եք մեզ լուսաբանել այս համաձայնագրի մանրամասները:

– Մի խոսքով, այս պայմանագիրը Հըզբոլլահի հանձնումն է, ինչ էլ որ այն անվանի՝ պարտություն, ժամանակավոր նահանջ, հաղթանակ։

Այն հիմնված է ՄԱԿ-ի 1710 բանաձեւի վրա՝ եւ Հըզբոլլահը հանձնի իր զենքը:

Հըզբոլլահների դաշնակից Լիբանանի խորհրդարանի նախագահը բանակցել է եւ հավանություն տվել այս համաձայնությանը, որը ոչ միայն հիմնված է 1701 բանաձեւի վրա, այլեւ այն վերադառնում է միայն ՄԱԿ-ի 1680 եւ 1559 բանաձեւերին, որտեղ հստակ ասվում է, որ Լիբանանում միայն լեգիտիմ են ազգային զինված ուժերը՝ լիբանանյան բանակը։ Ներքին անվտանգության ուժերը զենք կրելու իրավունք կունենան:

Պայմանագրում հստակ, որոշակի բաժիններ կան, որոնք նշում են, թե ով իրավունք ունի զենք կրելու՝ նրանց անունները մեկ առ մեկ, մինչեւ վերջին մանրամասնությամբ նշված է:

Նախկինում Հըզբոլլահը հնարավորություն ուներ իր զենքերը հանձնել լիբանանյան բանակին, սակայն նրանք հրաժարվեցին դա անել, ինչը հանգեցրեց իսրայելական այս ավերիչ ռազմական գործողությանը Լիբանանին դեմ:

Ներկայում իդեալական լուծումն այն է՝ որ Հըզբոլլահն իր զենքերը հանձնի լիբանանյան բանակին: Եթե նրանք հրաժարվեն դա անելուց, ապա դա թանկ կնստի իրենց վրա, համաձայնագրի իրագործվելու հսկողությունը վստահված է ամերիկացի եւ ֆրանսիացի սպաներին, ինչը նշանակում է, որ այդ զենքերը բռնի ուժով խլել իրենցից:

– Դուք մտավախություն ունե՞ք, որ եթե լիբանանյան բանակը փորձի խիստ վարվի Հըզբոլլահի հետ, վերցնելով նրա զենքերը, դա կհանգեցնի Լիբանանի քաղաքացիական պատերազմի։

– Ոչ, այսօր Հըզբուլահը շատ լավ գիտի, որ իր բոլոր անցուղիները արգելափակված են, եւ նա չի կարող նոր զենք ձեռք բերել, նրա զինանոցը կսպառվի, սիրիական սահմանը փակ է:

Հարցազրույցը՝ Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031