Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղակի չենք կարող չհիշել նախկին Նիկոլի նախկին ելույթները, երբ նա բոցաշունչ ճառեր էր ասում թանկացումների, թալանի, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով. «Հրապարակ»

Հունվար 23,2025 10:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչպես փոքրիկ երեխան է տոտիկ-տոտիկ հայտնաբերել աշխարհը` ամեն օր մի նոր բան տեսնելով, բնության ու տեխնիկայի հերթական «հրաշքին» հանդիպելով, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն է ամեն օր մի հայտնագործություն անում:

Ուղղակի չենք կարող չհիշել նախկին Նիկոլի նախկին ելույթները, երբ նա բոցաշունչ ճառեր էր ասում թանկացումների, թալանի, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով, չնայած այս թանկացումներն անհամեմատելի են նախկինի հետ, եւ պաշտոնյաների աշխատավարձերն էլ պատիկներով են աճել:

Ասում է. «Մի ասեք՝ պետությունը մտնում է մեր գրպանը, պետությունը ձերն է»: Բա նախկինում էլ էր պետությունը տրանսպորտ աշխատեցնում, թոշակ ու նպաստ տալիս, առողջապահական ու կրթական քաղաքականություն վարում, անգամ՝ ասֆալտ անում: Էլ չենք խոսում` բանակ էր պահում, զենք առնում, Արցախին էր աջակցում, ինչը հիմա չի արվում: Ինչո՞ւ խմբագիր եւ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը չէր ասում․ «Պետությունը մերն է», եկեք հարկ վճարենք, թույլ տանք, որ ուղեվարձ-հոսանք թանկացնեն:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031