Լրահոս
Օրվա լրահոսը

Oր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը. Սուրեն Պարսյան

Հունվար 22,2025 23:40

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ քաղաքային իշխանությունները առանց հստակ հաշվարկի, ուղղակի ոտքի վրա, հանրային ճնշման պայմաններում որոշումներ են կայացնում:

Հետևաբար, օր առաջ հարկավոր է ԿԱՍԵՑՆԵԼ տրանսպորտի թանկացման որոշումը և կատարել հետևյալ քայլերը.

  1. բարելավել անկանխիկ տրանսպորտի վճարման միասնական համակարգը,
  2. ստեղծել միասնական համայնքային տրանսպորտային ընկերություն` դարձնելով բաց բաժնետիրական ընկերություն,
  3. վերանայել տրանսպորտի երթուղիները` նվազեցնելով ավտոբուսների գերշահագործումը,
  4. գնահատել ծախսերի արդյունավետությունը,
  5. հաստատել տրանսպորտի սակագնի հաշվարկման հստակ մեթոդաբանությունը,
  6. հաշվարկել նոր սակագինը` հաշվի առնելով ստվերի կրճատման տվյալները,
  7. Անհրաժեշտության դեպքում որոշել տրանսպորտի նոր սակագնում քաղաքապետարանի սուբսիդավորման չափը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031