Լրահոս
Օրվա լրահոսը

«Երախտամոռության դրսևորում»․ Ալիևը` ԱՄՆ նախկին վարչակազմի քաղաքականության մասին

Հունվար 22,2025 23:30

«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին անվանել է կողմնակալ և պնդել, որ դեմոկրատների քաղաքականությունը հանգեցրել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի։ Այս մասին Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է ԱՄՆ քրիստոնյա առաջնորդների կոնգրեսի ղեկավար Ջոնի Մուրի հետ Դավոսում կայացած հանդիպմանը։

«Բայդենի և Բլինքենի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները կողմնակալություն է դրսևորել Ադրբեջանի նկատմամբ, ինչի հետևանքով ճգնաժամ է առաջացել երկկողմ հարաբերություններում», – ասված է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրությունում։

Ալիևը քննադատել է նաև «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի վերակիրարկումը, որը սահմանափակում է Բաքվին տրամադրվող ԱՄՆ կառավարության օգնությունը։ ԱՄՆ նախորդ կառավարության այս որոշումը Ադրբեջանի նախագահը գնահատել է «երախտամոռության դրսեւորում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031