Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊԴ 4-րդ շրջանի զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումներին

Հունվար 22,2025 23:10

Հունվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի զեկույցի երկրորդ քննարկումը՝ շահագրգիռ բոլոր կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:

ՀՊԴ 4-րդ շրջանի զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումներին, այդ թվում՝ մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչպես նաև այն խոչընդոտներին և մարտահրավերներին, որոնց բախվել է երկիրն իր կողմից մշակված քայլերը կամ ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու ընթացքում:

ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրել է զեկույցի կառուցվածը, դրանում ընդգրկված թեմաների ընտրության առաջնահերթությունը, հաշվետու ժամանակահատվածում միջազգային հարթակներում մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի կողմից կատարած աշխատանքը:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լայն շրջանակի շուրջ, մասնավորապես քննարկվել է նախորդ դիտարկման ընթացքում Հայաստանի կողմից ընդունված հանձնարարականների իրականացման ընթացքը, անդրադարձ է կատարվել քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների, ինչպես նաև պաշտպանության կարիք ունեցող առանձին խմբերի իրավունքներին վերաբերող հարցերին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Զեկույցի նախագծի վերաբերյալ հանդես են եկել մի շարք մեկնաբանություններով և լրացումներով:

Առանձնակի ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ համաձայն ՀՀ վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1031-Ա որոշման, Հայաստանում ներդրվել է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմ, որի կազմում ընդգրկված են գործադիր, օրենսդիր և դատական համակարգի ներկայացուցիչները: Այս հարթակը բաց է Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության համար:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031