Լրահոս
Օրվա լրահոսը

Գրանցված աշխատողներից վստահաբար բազմաթիվ քաղաքացիներ չունեն համակարգիչ, իսկ հեռախոսով լրացնելը շատ բարդ կլինի, եթե ոչ անհնարին. «Ազգային Ճակատ»

Հունվար 22,2025 22:55

Մինչ ԱԺ-ում Փաշինյանը գովերգում է հայտարարագրման համակարգը, ներկայացնենք մի քանի կարևոր փաստ հայտարարագրման դժվարությունների մասին՝

Հայաստանում կա մոտ 750.000 գրանցված աշխատող

Գրանցված աշխատողներից վստահաբար բազմաթիվ քաղաքացիներ չունեն համակարգիչ, իսկ հեռախոսով լրացնելը շատ բարդ կլինի, եթե ոչ անհնարին:

Էլեկտրոնային ստորագրություն ակտիվացնելու համար պետք է վճարել հեռախոսային կապի օպերատորին 3000 ՀՀ դրամ։

Նույնականացման (ID) քարտ չունեցող քաղաքացիները պարտավոր են այն ստանալու համար վճարել 3000 ՀՀ դրամ։

Հատկանշական են նաև անձնագրային և վիզաների վարչությունում գոյացող անմարդկային հերթերը։

75000 դրամ մինիմալ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար դա աշխատավարձի 4%-ն է։

Բազմաթիվ տարեցների համար ավելորդ դժվարություն է առաջացնում նաև համակարգչի և հայտարարագրման համակարգի իմացությունը։

 

«Ազգային Ճակատ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031