ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ դժգոհելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ոտնահարում է իրենց իրավունքները։
«Այսօր տեղի ունեցավ երկու խախտում։ Նախ, պարոն Սիմոնյանը խնդրեց մեզ, որ ժամանակի մեջ տեղավորվենք, որովհետեւ հյուրեր ունեն։ Բայց պարոն Սիմոնյանը առանց հերթագրության ձայն տվեց պարոն Սուքիասյանին։ Իմ գործընկեր պարոն Հակոբ Ասլանյանը շատ պարզ ու տրամաբանական հարց ուղղեց առողջապահության նախարարին, բայց պարոն Սիմոնյանը, էլի ոտնահարելով ԱԺ կանոնակարգ օրենքը, ասաց, որ՝ ձեր հարցին կպատասխանենք գրավոր։ Դուք՝ որպես արդարադատության նախարար, այստեղ որեւէ խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։ Թե՞ մի պատեհ առիթով պարոն Սիմոնյանին էլ բացատրեմ, որ էս իրենց թաղը չէ»,- ասաց Աղազարյանը։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ հարցը կառավարության որեւէ անդամի չի վերաբերում, հետեւաբար, չպատասխանեցին։ Հովիկ Աղազարյանը տեղից արձագանքեց։ «Ձեզ կոռեկտ պահեք, թե չէ ես ձեզ կհրավիրեմ կոռեկտության»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ