Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ չեմ հասկանում՝ ի՞նչ հանձնաժողով, ի՞նչ համաժողով»․ Արարատ Միրզոյանը չպատասխանեց Արցախի հարցով համաժողով կազմակերպելու հարցին

Հունվար 22,2025 21:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչպես հայտնի է՝ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել արցախահայերի վերադարձի իրավունքի համար միջազգային համաժողով կազմակերպելուն։ Դրանից առաջ՝ նախորդ տարվա դեկտեմբերին էլ ստորին պալատն էր քվեարկել կողմ այս նախագծին։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ «Մեկ ամիս առաջ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պաշտոնապես դեմ են արտահայտվել նման համաժողովի անցկացմանը, կպարզաբանե՞ք՝ ինչո՞ւ եք դեմ արտահայտվել»։

Արարատ Միրզոյանը խուսափեց պատասխանել հարցին։ «Ես առաջարկ ունեմ՝ եկեք պայմանավորվենք, որ հրապարակավ այս հարցին կանդրադառնանք։ Մի հատ թույլ տվեք, հասկանամ՝ ի՞նչ հանձնաժողով, ի՞նչ համաժողով, լավ չեմ հասկանում։ Մի հատ տեսնեմ՝ ինչի՞ մասին է խոսքը, հաջորդ հարցուպաասխանի ժամանակ կվերադառնանք»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031