Շախմատի բարձրագույն խմբի տղամարդկանց 85-րդ առաջնությունում Հայաստանի չեմպիոն դարձավ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Եզրափակիչ 9-րդ տուրում նա 52-րդ քայլում առավելության հասավ երիտասարդ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ եւ 6,5 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ:
Նորընծա չեմպիոնն ընկերակցելով ազգային հավաքականի անդամներին՝ 2025 թվականին Հայաստանը կներկայացնի միջազգային խոշորագույն մրցաշարերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ