Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ դպրոցի փակման գործընթաց չենք իրականացնում․ Ժաննա Անդրեասյանը՝ Գուսանագյուղի և Լուսաղբյուրի դպրոցների խնդրի առիթով

Հունվար 22,2025 19:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը մտահոգություն հայտնեց, որ Անի խոշորացված համայնքի Գուսանագյուղ և Լուսաղբյուր բնակավայրերի դպրոցները փակվելու և միանալու են Շիրակավան համայնքի դպրոցին։
Պատգամավորը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվել օպտիմալացման ենթակա դպրոցները։ Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ծրագիրն առաջին հերթին նոր դպրոցների և կրթահամալիրների կառուցման մասին է։ Որևէ դպրոցի փակման գործընթաց չենք իրականացնում,  իրականացնում ենք նոր դպրոցների շինարարություն։ Նպատակն է, որ դպրոցը ոչ միայն լինի անունով, այլև կրթության որակը լինի այնպիսին, որ վստահ լինենք՝ մեր երեխաները ստանում են լավագույն կրթություն։ Այս տրամաբանությամբ կազմվել է կրթահամալիրների ցանկը»։

Ընդդիմադիր պատգամավորն այս առիթով ահազանգեց՝ եթե այդ գյուղերի դպրոցները փակվեն, այդտեղից հարյուր տոկոս արտագաղթ է լինելու, նախարարն արձագանքեց․ «Այս պահին գյուղերից արտագաղթը տեղի է ունենում հենց այն պատճառով, որ մարդիկ գերադասում են տեղափոխվել բնակավայրեր, որտեղ կրթության որակը լավն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031