Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի մասն ասաց՝ ԱՄՆ հետ փաստաթուղթ ստորագրեցինք, փրկվանք, վերջ․ ժողովուրդ ջան, չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ»․ Միրզոյան

Հունվար 22,2025 19:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հետաքրքիր մանիպուլյացիոն գործընթացներ եղան, մի մասն ասաց՝ փրկվանք, վերջ։ Ժողովուրդ ջան, չփրկվենք, եւ պետք չէ իսկապես փրկիչներ ման գալ։ Ինչպես պետք չէր առաջ փրկիչներ ման գալ հյուսիսում, հիմա պետք չէ փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արեւելքում, արեւմուտքում, որեւէ տեղ։ Եթե մենք փրկվելու ձեւ ունենք, մենք ինքներս պետք է այնպես անենք, որ եւ փրկվենք եւ զարգանանք։ Մենք փրկիչներ չենք գտել եւ այս փաստաթղթով էլ փրկիչներ չենք փնտրել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ հետ ստորագրած ռազմավարական համագործակցության փաստաթղթին։

Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ էլ ասում են՝ սրա համար Մոսկվան ու Թեհրանը մեզ պատժելու են։ «Ես վերադարձել եմ Մոսկվայից, իմ տեղակալը մեկ օր առաջ վերադարձել է Թեհրանից։ Մենք Մոսկվայի ու Թեհրանի մեր գործընկերների հետ սերտ ու ամենօրյա կապի մեջ ենք»,- հավելեց Միրզոյանը։

Նա նշեց, որ ԱՄՆ հետ իսկապես շատ հաջողված ու բազմաոլորտ, լավ հեռանկարներ բացող փաստաթուղթ է ստորագրվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031