Լրահոս
Օրվա լրահոսը

Էս իմ հայտարարագիրն է, լրացրել եմ մի կերպ, քանի որ ձեր համակարգը չէր աշխատում․ Թադևոս Ավետիսյան

Հունվար 22,2025 19:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ոչ միայն այսօրվա քննարկումն է ցույց տալիս, որ բավարար չափով չեք նախապատրաստվել համակարգի ներդրմանը, այլև, որ տարեսկզբից երկու շաբաթ չէր աշխատում համակարգը։ Երկու տարվա մեջ էդ տեխնիկական խնդիրները լուծել չէիք կարողանո՞ւմ»,- ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հայտարարագրման համակարգին։

Նա հայտարարեց՝ կառավարությունն իր քննարկումների ընթացքում առնվազն ճիշտ չէր ասում, որ հարկային նոր բեռ չի ավելանում քաղաքացու համար․ «Ձեր հնչեցրած նպատակները լավն են, հանրահայտ ճշմարտություններ, բայց էս գործիքը դրա հետ կապ չունի։ Այնպես եք ներկայացնում, որ կարծես էս գործիքով է պետությունը եկամուտների մասին տեղեկություն ունենում։ Էդ համակարգը կա։ Հիմա էդ համակարգից վերցնում եք, աշխատավարձը դնում սրա վրա, և դուք ասում՝ հարցերը լուծված են։ Դուք իրականում պատկերացնում եք, որ այս հայտարարագրով կլուծեք թափանցիկության հա՞րցը։ Ստվերում գտնվողը, որը գիտակցված գտնվում է ստվերում, հիմա էս թուղթը լրացնելով ստվերից դո՞ւրս է գալու»։

Այնուհետև ցույց տալով իր ձեռքին մի թուղթ՝ պատգամավորն ասաց․ «Սա իմ հայտարարագիրն է, տպել, բերել եմ։ Լրացրել եմ մի կերպ ամսի 18-19-ին, քանի որ ամսի 1-2-ին համակարգը չէր աշխատում։ Դա ունի երրորդ բաժին՝ հարկային գործակալ չհանդիսացողներից եկամուտների եկամտային հարկի հաշվարկ։ Կա գույքի օտարման դիմաց եկամուտ կետ։ Նախորդ տարի, երբ իմ ավտոմեքենան վաճառեցի, այստեղ գրել եմ այդ մասին տեղեկատվություն։ Ավտոմատ հաշվարկել է հարկ՝ դրա տասը տոկոսի դիմաց։ ՀՀ հարկային օրենսդրությամբ ավտոմեքենաների վաճառքից 10 տոկոս եկամտահարկ չի կարող առաջանալ»։

Ի պատասխան այս խնդիրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց փախուստ Շոուշենկից ֆիլմը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031