Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հատուկ դիրքորոշումների ներկայացմանն առնվող հարցերի քննարկումն արդիական է

Հունվար 22,2025 19:30

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար հունվարի 22-ին անցկացվել է վերապատրաստման դասընթաց «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։

Աշխատաժողովի նպատակն էր զարգացնել և ամրապնդել աշխատակազմի կարողությունները՝ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հատուկ դիրքորոշումների (Rule 9 submissions) ներկայացման տեսանկյունից։

Բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Վերջինս ընդգծել է, որ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հատուկ դիրքորոշումների ներկայացմանն առնվող հարցերի քննարկումն արդիական է՝ հաշվի առնելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձևավորած դրական պրակտիկան այս հարցում, ինչպես նաև դրա շարունակականությունն ապահովելու կարևորությունն ու հանձնառությունը։

Բացման խոսքով է հանդես եկել նաև «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն։

Դասընթացը վարել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ներկայացուցիչ Նիկիտա Կոլոմիեցը:

Մասնակիցներին, ի թիվս այլնի, ներկայացվել է ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացը, Հայաստանի փորձը, Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերը վճիռների կատարման գործընթացում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի կողմից՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031