«Մենք առնվազն գործ ունենք տնտեսական շղթայի մեջ մի հատվածի հետ, որը գործում է ստվերում։ Դուք, ընդդիմության մեր գործընկերները, հանրությունը մեզ ասում է՝ ստվերային տնտեսությունը բավարար չափով չեք կրճատում, դրա համար բավարար չափով գումարներ չեն գեներացվում, որ թոշակներն ավելի բարձրացնեք, որ կատարեք բազմաթիվ այլ աշխատանքներ, ասում են՝ թալանը շարունակվում է, թալանածը հետ չեք բերում։ Ինչի՞ հիման վրա են ասում։ Ես եմ էդ ոսկու գործն անո՞ւմ, ես եմ էդ ոսկու ստվերի գլխին կանգնա՞ծ»,- ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն փաստմանը, որ տնտեսվարողները մի շարք մտահոգություններ են հայտնել շրջանառության հարկի բարձրացման հետ կապված, այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սերգեյ Բագրատյանն ասաց՝ տնտեսվարողները մտահոգված են՝ 10 տոկոս շրջանառության հարկի պայմաններում խնդիր ունեն հումքի ձեռքբերման փաստաթղթավորման հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ նշելով, որ քաղաքացուց նամակ է ստացել, ում ոսկու խանութը թալանել են․ չեն կարողանում գտնել գողերին ու գողոնը․ «Էդ գողոնի մի մասը դառնալու է լոմ, գնալու է, մտնի շուկա, և այդ վաճառողն ասելու է՝ չեմ կարողանում փաստաթղթավորեմ, չի կարողանալու փաստաղթղավորել, որովհետև գողացած է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ