Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եք՝ սահմանազատման արդյունքում թուրքերը Ջերմուկից կգնան, թող հարավից սկսեիք սահմանազատումը, թուրքերին ճամփա դնեինք տուն»

Հունվար 22,2025 18:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Հունվարի 16-ին ՀՀ եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ ասելով, թե որտեղից են սկսելու եւ որ ուղղությամբ են շարժվելու սահմանազատման գործընթացում։ 24 ժամ հետո Միացյալ թագավորությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել սահմաններին 5 կմ մոտենալ, չերթեւեկել Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով, քանի որ այդ հատվածները վտանգավոր են։ Թեկուզ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Կիրանցի հատվածներն ամենաապահով հատվածն է, բայց բրիտանացի գիտնականներն ու հետախույզները չեն կիսում այդ կարծիքը եւ կոչ են անում այդ հատված չգնալ»։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Պետք է հիասթափեցնեմ ձեզ, պարոն Խաչատրյան, որովհետեւ բրիտանական կառավարության կողմից այդ որոշումը չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները եւ ռեկոմենդացիաները։ Իրականում մեղմացում կա Հայաստանի նկատմամբ արվող ռեկոմենդացիաների՝ ահաբեկչության հնարավոր վտանգի մասին լուրջ կտոր դուրս է հանված Հայաստանի հատվածում»։

Արթուր խաչատրյանը հարցրեց Արարատ Միրզոյանին՝ ավելի խելամիտ ու բանակա՞ն չէր սահմանազատումը հարավից սկսել, ոչ թե հյուսիսից, որը Ադրբեջանի պահանջն է։ «Ասում եք՝ սահմանազատման արդյունքում թուրքերը Ջերմուկից կգնան։ Ջերմուկը հարավին ավելի մոտ է, քան հյուսիսին, հարավից սկսեիք, թուրքերին ճամփա դնեինք տուն»,- ասաց պատգամավորը։

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Որ ասում եք՝ Շուռնուխից ու Ջերմուկից թուրքերին քշեք, թուրքերը ՀՀ էն մյուս կողմում են՝ արեւմտյան մասում են։ Եթե նկատի ունեք ադրբեջանցիներին, մենք կրկին ասում ենք, որ ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ 200 քկմ-ից ավելի, որոնք պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ։ Սկսել հյուսիսից, թե հարավից, դուք էլի ձեր մտքի մեջ ունեք մի հատ բան գծած։ Ինձ մնար, Հայաստանի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյան օվկիանոսով, բայց մոլորակի վրա բացի մեզնից կա 200 ուրիշ պետություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031