«Մնացեք էլի, ես ուզում եմ Ձեր ասածի հետ կապված մի հստակեցում անենք»,- երբ հայտարարագրի լրացման հետ կապված պատգամավորների հարցերն ավարտվեցին, և Նիկոլ Փաշինյանն ուզում էր հեռանալ ԱԺ ամբիոնից, այսպես ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այնուհետև հարցրեց․ «Մինչև 300 հազար դրամ փոխանցման պարագայում․ դա վերաբերում է ոչ միայն ընտանիքի անդամներին, նաև ընկերներին, հայտարարագրման կարիք չկա։ Ճի՞շտ եմ հասկանում»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ այո։
Ալեն Սիմոնյանը մանրամասնեց․ «Ենթադրենք ընկերներով գնում ենք ռեստորան, ես նրանց փոխարեն վճարում եմ, հետո նրանք ինձ մարդա 20 հազար դրամ փող են փոխանցում։ Դրա հայտարարագրման կարիքը կա՞»։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ ոչ, մինչև 300 հազար դրամ հայտարարագրման կարիք չկա։ Ալեն Սիմոնյանն էլ կատակեց․ «Չէ, տենց ռեստորան չենք գնում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ