Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամուտների հայտարարագրման դեպքում հայտարարատու ֆիզիկական անձինք կստանան որոշակի առավելություններ

Հունվար 22,2025 18:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եթե տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առողջապահության կամ կրթության գծով կատարել են որոշակի սոցիալական ծախսեր, ապա նրանք անձնական եկամուտները հայտարարագրելու պարագայում հնարավորություն են ունենում ստանալու փոխհատուցում իրենց կողմից կատարված ծախսերի դիմաց:

Առողջապահության ապահովագրության փաթեթի գծով սոցիալական ծախսի համար տարեկան փոխհատուցման առավելագույն չափը 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ 100.000 դրամ: Ընդ որում, սոցիալական ծախսերի այս համակարգից հնարավորություն ունեն օգտվելու ոչ միայն հայտարարատու ֆիզիկական անձինք, այլ նաև վերջիններիս ընտանիքի անդամները:

Ի լրումն վերոգրյալի՝ հավելենք, որ քաղաքացիների և վերջիններիս ընտանիքի անդամների համար նշված ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ:

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031