«Երևանում եղել են իկարուսներ, տրոլեյբուսներ, տրամվայներ։ էդ տրանսպորտային համակարգը ինչո՞ւ է վերացել, որովհետև այդ համակարգի համար ամեն ինչ արվել է, որ եթե լինի ձրի, որ սոցիալական որևէ շորշոփ չառաջացնի։ Հետո գնացել, կորել է»,- տրանսպորտի թանկացման հետ կապված հարցերին ի պատասխան ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի քաղաքապետարանը կարող է ասել՝ եկեք ոչինչ չփոխենք, էն տրամաբանությունը, որով գազելներից էինք օգտվում, նաև նոր ավտոբուսների դեպքում կիրառենք․ «Ուզում եմ արձանագրենք, որ դրա արդյունքում ինչ-որ մի ժամանակ հետո մենք կունենանք MAN ավտոբուսներ, որոնց պատուհանի տեղը սկոճով ցելոֆոն է կպցրած, օդորակիչը չի աշխատում, դուռը չի բացվում, նստարանը կոտրված է, այն, ինչ մեր աչքի առաջ մի քանի անգամ տեղի է ունեցել։ Երբ այսօր տրանսպորտ ենք նստում, մենք ունենք երկու ընտրություն․ ուզում ենք միայն մեր գործի գնալու համար վճարե՞նք, թե՝ տասը տարի հետո էլ նորմալ տրանսպորտով Երևանում հնարավոր լինի գործի գնալ»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է ու նշեց․ «Այսօր էլ եմ մետրոյով եկել ԱԺ հարցուպատասխանի։ Նախորդ օրը վայրկյաններ տևեց, էս անգամ մի քիչ երկար տևեց, հետո հասկացա՝ հեռախոսով, որ վճարում եմ, կոճակին երկու անգամ պետք է սեղմեմ, երկրորդը չեմ անում։ Հետո դռնակները առաջին փորձից չբացեց, երկրորդից բացեց»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ