«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբ ձեզ ասում են. «Ինչո՞ւ եք դեմ տոտալ հայտարարագրմանը, թաքցնելու բան ունե՞ք», առաջարկում եմ այդ հարցին պատասխանելուց առաջ հետևյալ հանգամանքները դիտարկել.
⚠️ Բանկային հաշիվներին հասանելիությունը ինֆորմացիա է տալիս ոչ միայն ֆինանսական շարժերի մասին, այլ ընդհանրապես ձեր կապերի. ում հետ որտեղ հաց կերաք, կամ ինչ առողջական պրոբլեմ ունեք դուք կամ ձեր հարազատները։ Ինֆորմացիա է տալիս նաև ձեր կարևոր գնումների մասին։
➕ ArMed բժշկական տվյալների բազան։
➕ Տոտալ տեսահսկողության համակարգերը, որի մասին օրենքի ընդունումը, իբր, սառեցրին, բայց իրականում սկսել են իրագործել այլ ճանապարհներով (այս փուլում պետական հաստատությունների շենքերին են տեսախցիկներ դրվելու, որոնք նկարահանելու են շրջակա ամբողջ տարածքը)։
➕ ԱԱԾ-ի պարտադրանքով ինտերնետ պրովայդերների մոտ համացանցային ձեր ակտիվությանը գաղտնահետևող սարքերի տեղադրումը։
➕ Տաքսի ծառայություններից օգտվելիս ձեր ամեն ուղևորության տվյալները փոխանցվում է ՊԵԿ-ին (անցյալ տարվա սեպտեմբերից սկսած)։
➕ Հասարակական տրանսպորտի նոր վճարման համակարգից օգտվելու համար անհրաժեշտ նույնականացումը ինֆորմացիա է տալու ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ձեր բոլոր տեղաշարժերի մասին։
➕ Ավտոբուսներում տեսախցիկները։
… և այլն, և այլն։
Հարգելի ընթերցող, դուք պատրա՞ստ եք ձեր կյանքի մասին այսքան ինֆորմացիա վստահել մի համակարգի, որի ղեկավարը ապօրինաբար ստանում է իր կուսակցի հեռախոսը քննիչից, կարդում է իր կուսակցի ամբողջ անձնական նամակագրությունը, հետո այդ նամակագրությունը ցույց է տալիս կուսակցության մյուս անդամներին։