Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրանց-Ոսկեպար հատվածում ՀՀ-Վրաստան ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տա՞կ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Մհեր Գրիգորյանին

Հունվար 22,2025 17:05

ՀՀ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ օրերս տեղի ունեցած սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նիստի ժամանակ պայմանավորվածությո՞ւն է ձեռք բերվել, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսվի Տավուշի մարզից և արդյոք ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը Ոսկեպար-Կիրանց հատվածում հանձնվելու է Ադրբեջանին:

Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Մենք մեր աշխատանքների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները պարտադիր հրապարակում ենք։ Այդ շրջանակի համաձայն՝ մեր աշխատակարգի շրջանակից դուրս չենք գալիս։ Մենք ունենք հաստատված կանոնակարգը, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են որոշումները կայացվում և մտնում ուժի մեջ։ Այս շրջանակներում Դուք կարող եք գտնել Ձեր հարցի պատասխանը»։

Գառնիկ Դանիելյանն արձագանքեց՝ միգուցե դահլիճից հարցնենք՝ որևէ մեկը Ձեր ասածից բան հասկացա՞վ․ «Նորից եմ կրկնում հարցս՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ՀՀ-Վրաստան ճանապարհը անցնելո՞ւ է Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Մհեր Գրիգորյանը կրկնեց․ «Պայմանավորվածությունների շրջանակները հրապարակված են։ Եթե Ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031