Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտի սակագների նոր առաջարկում ոչ մի նոր բան չկա: Նախագիծը ոչ թե օրը մեջ փոխել է պետք, այլ պետք է այն աղբը նետել և մշակել նոր նախագիծ. Գրիգոր Երիցյան

Հունվար 22,2025 16:40

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Քիչ առաջ Ավինյանը արձակուրդից հայտարարեց, որ փետրվարի 11-ին Երևանի ավագանին կքննարկի տրանսպորտի սակագների նոր առաջարկ, բայց այդ նոր առաջարկում ոչ մի նոր բան չկա՝

🔸1 ուղևորությունը կմնա 300 դրամ, բայց տոմսի տևողությունն առաջարկում են դարձնել 180 րոպե, ներկայից 90 րոպեի փոխարեն։ Արդյո՞ք սա որևէ հարց է լուծում։ Իհարկե՝ ոչ։ 3 ժամվա ընթացքում մարդ քանի՞ տրանսպորտային միջոց է փոխում աշխատանքի հասնելու համար։ Արդյո՞ք Երևանում մի կետից մյուսը հասնելու համար որևէ մեկը 3 անգամ տրանսպորտ է փոխում։

🔸24 ժամ տևողությամբ (1 օր) տոմսը կլինի 900 դրամ՝ օրվա ընթացքում անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 24 ժամն իհարկե է շատ լավ է հնչում, բայց Երևանում հանրային տրանսպորտը 24 ժամ չի աշխատում։ Անգամ եթե աշխատեր, մարդը օրվա ընթացքում 9 անգամ տրանսպորտից չի օգտվում։

🔸Մեկանգամյա կամ 24 ժամվա տոմսերի վրա ոչ մի զեղչ ոչ մեկի համար չի գործել և չի գործելու։

Երևանի ավագանու այս որոշման նախագիծը ոչ թե օրը մեջ փոխել է պետք, այլ պետք է աղբը նետել և մշակել նոր նախագիծ՝ հիմնված մարդկանց կարիքների ու հնարավորությունների վրա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031