«Լազարյան ակումբի» հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների նկատմամբ Բաքվում ընթացող դատավարության առնչությամբ
Միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբը» հայտարարում է վճռական բողոք Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում անցկացվող անօրինական դատավարության դեմ, որը խախտում է մարդու իրավունքներն ու միջազգային արդարադատության նորմերը: Այդ դատավարությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, պետական նախարար Ռուբեն Վարդանյանի և այլ պետական գործիչների, ինչպես նաև նրանց հայրենակիցների դեմ, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ագրեսիայի արդյունքում:
Անթույլատրելի է Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը Բաքվի բանտում պահվող հայ գերիների նկատմամբ՝ նրանց ներկայացնելով որպես «պատերազմական հանցագործներ», որոնք, ըստ ադրբեջանական կողմի, արժանի են ամենախիստ պատժի: Չի առաջացնում կասկած, որ հայ գերիների նկատմամբ ներկայացված մեղադրանքները նախապես սարքված են, իսկ դատավարությունը՝ ակնհայտ քաղաքական բնույթ ունի: Դատական նիստերը անցկացնում են փակ դռների հետևում՝ անկախ ԶԼՄ-ներից թաքցնելով իրականությունը: Դեռ գերիներին անօրինականորեն ձերբակալելուց առաջ Ադրբեջանի իշխանությունները նրանց ներկայացնում էին որպես հանցագործներ՝ ձևավորելով հասարակության մեջ ատելություն հայ ժողովրդի և հատկապես Լեռնային Ղարաբաղի անհնազանդ քաղաքացիների նկատմամբ:
Այս ֆոնին ակնհայտ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հաճախ կրում է երկակի ստանդարտների բնույթ: Բոլորս հիշում ենք, թե ինչպես 2020 թվականին ադրբեջանական զինված ուժերը խոցեցին ռուսական ուղղաթիռը, իսկ 2023 թվականին, Ադրբեջանի հերթական ագրեսիայի հետևանքով, զոհվեցին ռուս խաղաղապահներ: Ադրբեջանի ղեկավարությունը սահմանափակվեց ներողությամբ, բայց չհայտնեց մեղավորների անունները, չիրականացրեց նրանց պատժում և չաջակցեց զոհված ռուս զինծառայողների ընտանիքներին:
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ Բաքվի այս դատավարությունը արտացոլում է Ադրբեջանի իշխանությունների անձնական վրեժխնդրությունը և մեղադրյալների նկատմամբ ցուցաբերվող ատելությունը: Այս քաղաքականությունը անընդունելի է և անարժան քաղաքակիրթ պետության համար:
Միջազգային «Լազարյան ակումբը» պահանջում է անհապաղ դադարեցնել անօրինական դատավարությունը, ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և հանել նրանցից ներկայացված բոլոր շինծու մեղադրանքները: