Լրահոս
Օրվա լրահոսը

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն իր միջոցներով կտեղափոխի Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցին և կվերականգնի

Հունվար 22,2025 16:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցու (17-րդ դար)՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաք տեղափոխման, պահպանման և վերականգնման նպատակով:

Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից՝ տնօրեն Ալեքսանդր Բելյաևը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը՝ ի նպաստ մշակութային ժառանգության պաշտպանության:

«Մենք պատրաստակամ ենք համագործակցել և աջակցություն տրամադրել՝ ի շահ մեր հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման», – նշել է Ալֆրեդ Քոչարյանը և հավելել,- կարևոր է, որ մասնավոր հատվածը ակտիվ լինի, և նման գործընթացները հնարավորինս շատ լինեն»։

Ալեքսանդր Բելյաևը ևս շնորհակալություն է հայտնել վստահության և համագործակցության համար և հույս հայտնել, որ հանրօգուտ գործի սկիզբը անպայմանորեն հաջողելու է:

Հուշագրի համաձայն՝ ԿԳՄՍՆ-ն սահմանված կարգով նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում կքննարկի հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերը և կտրամադրի եզրակացություն, կհաստատի ներկայացված աշխատանքային նախագծերը, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվություն և աջակցություն և այլն: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն իր միջոցներով կիրականացնի հուշարձանի տեղափոխման և նոր վայրում վերականգնման աշխատանքները՝ դրանք նախապես համաձայնեցնելով ԿԳՄՍ նախարարության հետ:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031