«Գործի բերումով երբեմն դանակն անհրաժեշտ է եղել ինչ-որ լար կտրելու կամ այլ գործի համար: Ինձ համար էլ անակնկալ էր, որ մոռացել էի, քանի որ դանակը մնացել է ծոցագրպանումս: Ես կարգ ու կանոնին տեղյակ եմ, առաջին անգամը չի, որ ԱԺ ենք մտնում»,-ասաց Newday.am կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանը, որին դանակ պահելու համար ձերբակալել էին՝ ձեռնաշղթաներ հագցնելով ԱԺ-ում:
«Միտում չունեի դանակը ներս տանելու, թեեւ ի սկզբանե իրենք մտածել են, որ նման միտում եմ ունեցել, նորից եմ կրկնում՝ պարզապես մոռացել էի: Դանակը ծոցագրպանում է եղել, իսկ ծոցագրպանը խորն է»,-ասաց Newday.am կայքի օպերատորը:
Նա նաեւ հավելեց, թե դանակը, որ փոքր էր, քան չորս մատը, իրեն խոստացել են վերադարձնել ՝ փորձաքննությունից հետո:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ