Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատգամավոր. «Մեր նախագահը շատ կոնկրետ ասաց՝ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է»

Հունվար 22,2025 15:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մինչ մեզ մոտ Ազգային ժողովում իշխող ուժի ներկայացուցիչները շուտ-շուտ են կրկնում «Ղարաբաղ» բառը, որ Ալիևը սիրտը շոյեն, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը՝ Արզուխան Ալիզադեն, իր հարցազրույցներից մեկում, խոսելով Սյունիքի նկատմամբ ադրբեջանական նկրտումների մասին, ասում է, որ հայկական հասարակությունը «հիվանդ է»։ «Նրանք սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից: 30 տարի անց նրանք վերջապես «երկաթե բռունցք» զգացին իրենց գլխին ու մի քիչ խելքի եկան։ Երևում է՝ հաջորդ անգամ ևս «երկաթե բռունցքը» գործի կդրվի։ Մեր նախագահը շատ կոնկրետ ասաց, որ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է․․․»։

Հայերի նկատմամբ ատելության քարոզի և Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների քաղաքականությունը Ադրբեջանում իրականացվում է պետական մակարդակով՝ անթաքույց։ Այն արտահայտվում է ամենուրեք, հենց սա է խորքային ու լուրջ խնդիրը, որի մասին մեզ մոտ գերադասում են լռել ու չտեսնելու տալ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031