Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին 40.000.000 դոլարի չափով վարկ կտրամադրվի որոշ ենթակայաններ վերակառուցելու նպատակով

Հունվար 22,2025 15:39

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ եւ «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները, որոնք կառուցվել են դեռեւս 1960-1970-ական թվականներին: Վարկային համաձայնագիրը 40.000.000 դոլարի չափով է: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 15-ը՝ արտոնյալ: Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2029 թվականն է: Պարտավորության վճարը տարեկան կազմում է 0,25 տոկոս դրույքաչափ, որը հաշվարկվում է չմասնահանված գումարի նկատմամբ:

Խորհրդարանը հունվարի 22-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր»» վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարզաբանել է, որ ենթակայաններում վերակառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով. սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի, եւ մաշվածության բարձր աստիճանը ստեղծում է էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման մեծ ռիսկեր: Սարքավորումների շահագործման ապահովման բարդությունը կապված է նաեւ պահեստամասերի ձեռքբերման խնդրի հետ, քանի որ նշված սարքավորումները վաղուց դուրս են եկել արտադրությունից: Շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի սարքվածքները բացի հին եւ մաշված լինելուց չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ: Մի շարք այլ խնդիրներ առկա են ենթակայանների շահագործման խնդիրների առումով:

Ծրագրի շրջանակը ներառում է նաեւ միջոցառումներ եւ ներդրումներ՝ ուղղված SCADA տեղեկատվական կառավարման համակարգի ներդրման ավարտին, որը կբարձրացնի Հայաստանի էլեկտրահաղորդման ցանցի թվայնացման մակարդակը եւ կբարելավի իրական ժամանակում կարգավորումը: Ենթակայանների վերազինումը եւ արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության բարձրացմանը, նաեւ կկրճատեն ենթակայանների շահագործման եւ պահպանման ծախսերը: Ակնկալվում է աշխատանքներն ավարտել մինչեւ 2028 թվականը:

«Նշված ենթակայանները հանդիսանում են հանգուցային ընդհանուր ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգ եւ հուսալի էլեկտրամատակարարման ապահովման տեսանկյունից: Ենթակայանների վերազինումը եւ արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարաման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաեւ կկրճատվեն ենթակայանների շահագործման եւ պահպանման ծախսերը»,- այս մասին նշել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031