Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը եւ հայտնել, որ կոտրել են թանգարանի պատուհանի ապակիները՝ պատճառելով գույքային վնաս:
Ըստ նույն աղբյուրի, թանգարանի վերականգնման մասնագետ Արամ Արամյանից ընդունվել է գրավոր հաղորդում:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: