Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

«Այո, տունս թալանել են, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը 7-8 մլն դրամի կարգի է»․ Հրաչյա Հակոբյան

Հունվար 22,2025 14:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այո, տունս թալանել են, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց։ Ընդհանուր վնասի չափը հաշվեցինք, մոտ 7-8 մլն դրամի կարգի է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Հարցին, թե որքա՞ն կանխիկ գումար ուներ տանը, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց․«Քեշը 3 մլն դրամի կարգի էր»։ Հարցին, թե ինչո՞ւ չի հետեւում Նիկոլ Փաշինյանի հորդորներին եւ ինչո՞ւ է կանխիկ գումար պահում, նա պատասխանեց․ «Բանկային համակարգում էլ ունեմ գումար, պարզապես երբեմն կարիքներ է լինում, ինչպես շատերը, երբեմն կանխիկ եմ ծախսում»։

Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ինքը ոստիկանություն է դիմել 2025-ի հունվարի 14-ին, իսկ դեպքը տեղի է ունեցել 2024-ի դեկտեմբերի 29-ին։ «Ես գնացել էի Միացյալ Նահանգներ, իմ երեխաները բնակվում են ԱՄՆ-ում։ Մենք ամուսնալուծված ենք նախկին կնոջս հետ, նախկին կինս ամուսնացել է Ամերիկայում բնակվող քաղաքացու հետ, եւ ես նախընտրել եմ, որ երեխաներս մեծանան իրենց մոր հետ»,- մանրամասնեց նա։

Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ամեն տարի տոներին մեկնում է ԱՄՆ, հավանաբար գողերն իմացել են այդ մասին։

Նա նշեց, որ ինքնին երեւույթը մտահոգիչ է․ «Չեմ կարող ասել՝ ինչի արդյունք է, բայց այնպես չէ, որ նախկինում գողություններ չեն եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031