ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ռ․Ն-ին։
Խուզարկության արդյունքում ծառայողները Ռ․Ն․-ի ներքնազգեստից հայտնաբերել են 2 փաթեթ, որոնցից մեկին թելով ամրացված է եղել ապակե կաթոցիչ։ Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ փաթեթներում մարիխուանա տեսակի թմրամիջոց է։
Քաղաքացի Ռ․Ն․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Կարդացեք նաև
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ